რადიო NOR-ის ბიზნეს პოდკასტის დღევანდელი თემა, საქართველოში არც თუ ისე ცნობილი და აქტუალური CSR ანუ კორპორაციული სოციალური პასუხისმგებლობა გახლავთ. იმაზე, თუ რას ნიშნავს ეს ტერმინი, რატომ არის მნიშვნელოვანი, აქვს თუ არა საქართველოში გავრცელების პერსპექტივა, რა მოუტანს CSR კომპანიას და ა.შ. ჩვენ გავესაუბრეთ ილიაუნის ბიზნესის სკოლის მე-4 კურსის სტუდენტ ვლად ტერტერიანს.
დეტალურად აუდიო პოდკასტში.
NOR ռադիոյի բիզնես փոդքաստի այսօրվա թեման CSR (ԿՍՊ) կամ Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվությունն է, որը այնքան էլ հայտնի և արդիական չէ Վրաստանում: Ի՞նչ է նշանակում այս տերմինը, ինչու է այն կարևոր, Վրաստանում տարածման հեռանկար ունի՞ թե ոչ, ինչ կբերի ԿՍՊ-ն (Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն) ընկերությանը և դրա հետ կապված ուրիշ թեմաներով զրուցեցինք Իլյայի պետական համալսարանի բիզնես դպրոցի 4-րդ կուրսի ուսանող Վլադ Տերտերյանի հետ։
Վլադը բացատրեց թե ինչ է նշանակում Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվությունը։ ԿՍՊ-ի (Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն) շրջանակներում ընկերությունը ստանձնում է լրացուցիչ պարտավորություններ, որոնք օրենքով չեն պահանջվում, օրինակ՝ բնապահպանական ծրագրերի իրականացում կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ աշխատանք:
Օրինակի համար, “Լեգո” ընկերությունը կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պայուսակներից և խաղալիքների դետալներում էկոլոգիապես մաքուր նյութեր կօգտագործի, ինչպես նաև կբացառի ածխածնի արտանետումները բնություն:
Վլադը կարծում է, որ Վրաստանում ԿՍՊ-ն (Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն) այդքանել զարգացած չե, ու Հարկավոր է բարձրացնել հանրային իրազեկվածությունն այս առումով։ Որովհետև դա կստեղծի պահանջարկ, ինչը նշանակում է, որ բիզնեսը կներդնի ԿՍՊ-ն իրենց գործունեության մեջ:
Մանրամասները փոդքաստում