ბიზნეს პოდკასტის ამ გადაცემაში ჩვენ ვისაუბრეთ სოლო-მეწარმეების პროდუქტიულობაზე. ვინ არიან სოლო მეწარმეები? რატომაა რთული მათთვის პროდუქტიულობის შენარჩუნება? რა უნდა გააკეთოთ იმისათვის, რომ გაზარდოთ თქვენი პროდუქტიულობა, როდესაც მარტო მუშაობთ?
ამ და სხვა კითხვებზე პასუხი, ჩვენს აუდიო პოდკასტში.
Բիզնես փոդկաստի այս դրվագում մենք խոսեցինք անհատ ձեռնարկատերերի արդյունավետության մասին: Ովքե՞ր են անհատ ձեռնարկատերերը: Ինչո՞ւ է նրանց համար դժվար արդյունավետ մնալը: Ի՞նչ պետք է անեք արդյունավետ աշխատելու համար, երբ մենակով եք աշխատում:
Ո՞վ է անհատ ձեռնարկատերը:
Մարդ, ով ստեղծում է նոր, նորարարական և ոչ ավանդական արտադրանք: Նա, ով լիովին պատասխանատու է սեփական բիզնեսի զարգացման համար։ Անհատ ձեռնարկատերը միայնակ է աշխատում արտադրանքի մշակման վրա: Դա կարող է լինել ժամանակավոր, բայց միայնակ աշխատելու ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ համար կարող է դժվար լինել կենտրոնացած և արդյունավետ մնալը:
1․ Հստակ նպատակներ և առաջնահերթություններ: Կարևոր է իմանալ, թե ինչի եք ուզում հասնել և որ առաջադրանքներն են առավել կարևոր: Դրա համար կարող եք օգտագործել նոթատետր, որտեղ կարող եք գրել հիմնական առաջադրանքները, ծրագրերը և գաղափարները, որոնք պետք է կատարեք: Դուք կարող եք օգտագործել օրացույցներ և այնտեղ նշել կարևոր իրադարձություններ, օրինակ՝ միջոցառումները, որտեղ դուք պետք է ներկայացնեք ձեր արտադրանքը:
2․ Կարգապահություն: Դուք պետք է ստեղծեք ամենօրյա կամ շաբաթական ռեժիմ: Կարող եք սահմանել ձեր աշխատանքային ժամերը, ճաշի ժամերը, ընդմիջումները, և պետք է հետևեք դրանց: Ինչը կօգնի ոչ միայն արդյունավետ շփվել հաճախորդների հետ, այլ նաև հավասարակշռություն պահպանել անձնական կյանքի և աշխատանքի միջև։
3․ Ի՞նչ անել, որ ուշադրությունը չշեղվի։ Եթե դուք անհատ ձեռնարկատեր եք, կարող եք աշխատել տանից, ինչը կարող է ձեր ուշադրությունը շեղել: Որոշ դեպքերում ականջակալներն ու հանգիստ երաժշտությունը կարող են փրկել իրավիճակը։ Օրինակ, Radio NOR-ն ունի երաժշտական երգացանկեր հատուկ իրավիճակների համար, որոնք կարող եք գտնել և լսել NOR-ի կայքի ծրագրեր բաժնում:
4․ Ընդմիջում տալ և հանգստանալ: Օրվա ընթացքում 10-15 րոպեանոց կարճ ընդմիջումները կօգնեն ձեզ ավելի արդյունավետ կառավարել աշխատանքը։ Պարտադիր պայմանն այն է, որ այդ ժամանակը օգտագործեք ոչ թե սոցիալական ցանցերի համար, այլ մաքուր օդ շնչելու, ուտելու կամ էներգիա հաղորդող թեյ ըմպելու։
5․ Տեխնոլոգիան ձեր օգտին օգտագործեք: Կան բազմաթիվ հավելվածներ և կայքեր, որոնք կարող են օգնել ձեզ ավտոմատ կերպով հրապարակել առաջադրանքները: Օրինակ, ձեր արտադրանքը պետք է տարածվի սոցիալական ցանցերի միջոցով, և դուք բավարար ժամանակ չունեք սոցիալական ցանցերով զբաղվելու համար՝ ձեր բիզնեսի համար ոչ պակաս կարևոր առաջադրանքներ կատարելիս, դրա համար կարելի է մեկ օր հատկացնել սոցիալական ցանցերի համար։ Մշակեք ամսական կոնտենտ պլան, այսինքն՝ այն, ինչ նախատեսում եք հրապարակել մեկ ամսվա ընթացքում։ Facebook-ը և Instagram-ն այժմ մեզ թույլ են տալիս պլանավորել փոստերը, որ գրառումներն ինքնաբերաբար հրապարակվեն կոնկրետ ձեր նշած ժամերին:
6․ Եղեք մոտիվացված։ Որպես անհատ ձեռնարկատեր՝ հնարավոր է որ դուք երբեմն հայտնվեք միայնակության մեջ, ինչի արդյունքում կտուժի մոտիվացիան: Յուրաքանչյուր մարդ ունի մոտիվացիայի իր աղբյուրը։ Դա կարող է լինել երաժշտություն, մարդկանց հետ զրուցելը, բնության գիրկ դուրս գալը, նոր գաղափարների մասին մտածելը, նույնիսկ հանգստանալը…
7․ Եվ միշտ հիշեք՝ արդյունավետությունը ոչ թե քրտնաջան աշխատելն է, այլ ճիշտ ձևով աշխատելը։